«Առավոտ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող եւ այդ գործով անցնող Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությունը, որ ՊՊԾ գունդը գրավածներին ԱՄՆ մուտքի վիզա չի տրվելու։ Դեսպանատունը հայտարարել է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք նաեւ չեն մասնակցի ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին։

 «Պետոթյունն ինքն է որոշում իր գործունեության, այդ թվում՝ նվիրատվության ոլորտները, որոնք իր իրավասության ներքո են։ Չենք կարող պարտադրել, օրինակ, նվիրատվություն անել։ Եթե ԱՄՆ դեսպանատունն այդպես է գտել, մենք ի՞նչ կարող ենք անել, իր դիրքորոշումն է, դա քաղաքական հարց է,- նկատեց Տիգրան Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ «եթե դեսպանատունը որոշել է իր ծրագրերին մասնակից անել միայն որոշակի խմբերի անձանց, խնդիր չկա, որոշողն ինքն է»։

Հետաքրքրվեցինք՝ տվյալ դեպքում՝ ԱՄՆ դեսպանատան որոշումները Եղնուկյանին է՞լ են վերաբերում: Հայրապետյանը նշեց՝ Կարո Եղնուկյանը չի մասնակցել ՊՊԾ գնդի գրավմանը եւ որեւէ ձեւով չի օժանդակել զինված խմբի անդամներից որեւէ մեկին. «Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունը Կարո Եղնուկյանի առնչությամբ որեւէ որոշում կայացնի, դա կլինի անմեղության կանխավարկածի խախտում: Եթե նման բան անգամ լինի, կդիմենք դատարան, թեեւ չեմ կարծում, որ Եղնուկյանին որեւէ մեկը համարում է ՊՊԾ գնդի գրավմանն օժանդակած անց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում