ԱՄՆ-ի հարավում մոլեգնող «Հարվի» փոթորիկը մեղմացել է՝ հասնելով արեւադարձային դեպրեսիայի աստիճանի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Փոթորիկը Ալեքսանդրիա քաղաքից (Լուզիանա նահանգ) 15 կմ հարավ-արեւմուտք է եւ շարունակում է շարժվել դեպի մայրացամաքի խորքը։ Քամու առավելագույն արագությունը շուրջ 15 մ/վ է։
Օդերեւութաբանները նշում են, որ փոթորկի հետեւանքով անձրեւները կշարունակվեն Թեխասի արեւելյան շրջանում, ինչպես նաեւ Լուիզիանայի արեւմուտքում։
Մթնոլորտային երեւույթը փոթորիկ է որակավորվում եւ անվանակոչվում, եթե էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 17.4 մ/վ-ի։



























