Այն տարողությունները, որոնց մեջ թունաքիմիկատներ են պահպանվում, հին են: այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Նաիրիտի» հրդեհին:
Նրա խոսքով, միջոցներ են ձեռնարկվում խնդիրը չեզոքացնելու համար. «Խոսք եմ տալիս, որ երկու ամսվա մեջ լուծումները տալու եմ», - նշեց նախարարը՝ հավելելով, որ հիմա չի կարող գնահատականներ տալ ու խոսել հրդեհի հետևանքների մասին: Այդուհանդերձ, Դավիթ Տոնոյանը չբացառեց, որ հրդեհի պատճառը կարող էր մարդկային գործոնը լինել. «Չեմ բացառում մարդկային գործոնը՝ անփութությունը»:


























