Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի տներից մեկի ննջարանում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: