Չինաստանը Կորեական թերակղզու միջուկային խնդրում շահագրգռված բոլոր կողմերին կոչ է անում դադարել միմյանց սադրել եւ իրավիճակի լարվածությունը մեծացնել, փոխանցում է «Սինհուան»:
«Չինաստանը հավատարիմ է Կորեական թերակղզու ապանուկլեինացման իր դիրքորոշմանը»,- հայտարարել է Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Գոցյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանը Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության հույս ունի, եւ որ թերակղզու միջուկային խնդիրը կլուծվի երկխոսության ու խորհրդատվության միջոցով:
«Ռազմական եղանակները Կորեական թերակղզու խնդրի լավագույն լուծումը չեն»,- ասել է Գոցյանը:




























