Հարավային Կորեայի ՌՕՈւ-ն համատեղ զորավարժություն է կատարել ամերիկյան 2 ռմբակոծիչների հետ, որոնք կարող են միջուկային զենք տանել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Կորեական թերակղզու երկնքում զորավարժությունները տեղի են ունեցել  հյուսիսկորեական հրթիռի արձակումից 2 օր հետո, որը լարվածությունը կտրուկ մեծացրել է:

Ամերիկյան 2 գերձայնային ռմբակոծիչներ B-1B-ի մասնակցությամբ զորավարժությունները տեղի են ունեցել ամենամյա ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների վերջում, որոնց ժամանակ հիմնական շեշտադրումը կատարվել է համակարգչային մոդելավորման վրա: