93-ամյա ամերիկացի այրին Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկին 22 մլն դոլար է կտակելու, հաղորդում է AFP-ն:
Հոլոքոստը վերապրածի այրի Էլիզաբեթ Ռեյհերտը պատմել է, որ իր հանգուցյալ ամուսին Արնուլֆը ցանկանում էր գումար նվիրաբերել Քյոլնի կենդանաբանական այգուն:
Ռեյհերտն ու Արնուլֆը Քյոլնում են ապրել եւ հանդիպել են պատերազմի ժամանակ, երբ տղամարդը թաքնվում էր: Պատերազմից հետո նրանք Իսրայել, հետո ԱՄՆ են տեղափոխվել եւ բնակություն են հաստատել Նյու Ջերսիում: Զույգը երեխաներ չունի:
Կինն արդեն սկսել է ամսական 6.000 դոլար փոխանցել այգուն, իսկ ամբողջ գումարը կփոխանցվի նրա մահից հետո:




























