Գերմանիայի Ախեն քաղաքում եւ մերձակա բնակավայրերում ուրբաթ յոդի հաբեր են բաժանում՝ հնարավոր միջուկային վթարից պաշտպանվելու համար։ Նման որոշում իշխանությունները կայացրել են բելգիական «Տինաժ» ատոմակայանի մոտ գտնվելու պատճառով, որի շահագործման անվտանգությունը կասկածների տեղիք է տալիս, փոխանցում է DW-ն։

Դեղահաբերը սկսել են բաժանել Ախենում, քանի որ այդ քաղաքն ամենամոտն է Բելգիայի սահմանին եւ արտակարգ դրության դեպքում բնակիչներին չի հաջողվի ժամանակին յոդով ապահովել։ Գերմանիայի մյուս շրջաններում դեղահաբերը կտրվեն անհրաժեշտության դեպքում։

1975 թվականին բացված «Տինաժ» ԱԷԿ-ը Բելգիայի ամենախոշոր ատոմակայանն է։