Շանհայում սկսել է գործել քաղաքացիական դրոնների փորձնական թռիչքների համար նախատեսված Չինաստանի առաջին բազան, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Արեւելյան Չինաստանում անօդաչու թռչող սարքեր արտադրող ավելի քան 110 ընկերություն կա: Այստեղ նաեւ ավելի քան 40 հազար գրանցված դրոն կա:
Չինաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում մասնավոր դրոնները, ինչի արդյունքում անօդաչուների ապօրինի օգտագործման խնդրի լուծման անհրաժեշտություն է առաջանում, հատկապես օդանավակայաններում:
Հուլիսի 1-ից Չինաստանում սկսել են գրանցել 250 գրամից ավելի կշռող քաղաքացիական դրոնները: Վերջին երեք ամիսներին ավելի քան 120 հազար դրոն է գրանցվել: Իսկ նոր բազան տեղակայված է Շանհայի արեւմտյան Ցինպու շրջանում:




























