Բրիտանիան եւ Ճապոնիան ձգտում են Brexit-ից անմիջապես հետո առեւտրային համաձայնագիր կնքել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրին:
«Մեր նպատակն է, որպեսզի գործարքն անմիջապես ուժի մեջ մտնի»,- ասել է աղբյուրը եւ հավելել. «Դա Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն է, եւ նրանք (Ճապոնիան) համաձայն են»:
Աղբյուրը նաեւ նշել է, որ վարչապետ Թերեզա Մեյը Ճապոնիա այցի ընթացքում հանդիպել է Toyota, Nissan եւ Hitachi կոնցեռնների ղեկավարների հետ, դրանք դրական են եղել:



























