Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է հայկական բանակը կանոնակարգելու համապատասխան աշխատանքներ սկսի, որպեսզի այն կարողանա, անհրաժեշտության դեպքում, արդյունավետորեն փոխգործակցել Հայաստանի ԱԻՆ-ի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բաժնի ղեկավար Գագիկ Մանուչարյանը:
Փորձագետի կարծիքով, նման աշխատանքը պետք է թույլ տա ցանկացած զորամասի, անհրաժեշտության դեպքում, ակտիվ մասնակցություն ունենալ իրենց տեղակայման վայրից ոչ հեռու հրդեհների մարմանը:
«Սակայն, միայն համապատասխան պրոֆեսիոնալ վարպետության հասնելուց հետո: Օրինակ, մեր աչքի առջեւ, 4 երիտասարդ զինվորներ, փորձի բացակայության պատճառով, սխալ էին բռնել հրդեհաշիջման ռետինե խողովակները, եւ հաշվի չէին առել փաստը, որ քամու հետեւանքով կրակը կարող է հայտնվել իրենց թիկունքում, եւ իրենք կարող են հայտնվել կրակի օղակում: Նման դեպքերը շատ եմ»,-ասաց Մանուչարյանը:
Թե ինչո՞ւ պետք է զինծառայողները հրշեջի գործառույթներ իրականացնեն, պաշտոնյան չասաց, ինչպես նաեւ չասաց, թե արդյոք իրենց նախարարության աշխատակիցները մտադի՞ր են վերապրոֆիլավորվել որպես հրշեջներ:


























