Հայաստանի Ազգային ժողովում տեղազննության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են: