«Խոսրովի անտառ»-ում հրդեհի պատճառ է դարձել կայծակի հարվածը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։

Ի պաշտպանություն ԱԻՆ-ի՝ պաշտոնյան հայտարարեց, որ այդ գերատեսչությունը ոչինչ չի փորձում թաքցնել հասարակությունից։

«Երբ «Խոսրովի անտառ» արգելոցում առաջին անգամ հրդեհ բռնկվեց, բոլորը բաց էին գործում։ Ե՛վ հրդեհի մարման աշխատանքները, ե՛ւ կազմակերպչկան աշխատանքները ներկայացվել են հասարակությանը՝ առանց որեւէ բան թաքցնելու փորձի»,- հստակեցրեց Մանուչարյանը։

Նա, միաժամանակ, նշեց, որ աշխարհում չկա այնպիսի երկիր, որն ամբողջությամբ պաշտպանված է հդեհի սպառնալիքից։ «Եթե ուշադրություն դարձնեք, նույնիսկ Եվրոպայի շատ առաջավոր երկրներ եւ մեզ հարեւան պետությունները, օրինակ՝ Վրաստանը, հաճախ են տուժում հրդեհներից։ Բայց ցանկանում եմ նկատել, որ «Խոսրոսվի անտառ»-ում հրդեհը, որին տրվել է հինգերրոդ աստիճան՝ առկա վեցից, 3-4 օրվա ընթացքում չեզոքացվել է»,-ընդգծեց Մանուչարյանը։