Սեպտեմբերի 3-ին, ժամը 00։33-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծափաթաղ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել, առկա է կողաշրջվելու վտանգ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ուղղել եւ ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi Montero» մակնիշի 24 US 742 պետհամարանիշով ավտոմեքենան եւ 2 ուղեւոր։


























