Լոս Անջելեսի օկրուգում շարունակվում են անտառային հրդեհները, հայտնում է CNN-ը։ Մոտ 500 տուն Բյորբանկում ու Լոս Անջելեսում ենթակա են տարհանման։ Այրվել է ավելի քան 2 հազար հեկտար տարածք։ Նահանգի իշխանությունները բոլորին խորհուրդ են տվել տարհանման ծրագիր պատրաստել։
Հրդեհը բռնկվել է անտառում ու առայժմ ընդամենը 10 տոկոսով է տեղայնացված։




























