Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լոոռւ մարզի Բազում գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Աղաբեկյանը Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած ՎԱԶ 21015 մակնիշի 35 FC 299 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ա. Աղաբեկյանն ու ուղեւորներ, համագյուղացիներ, 22-ամյա Վրեժ Ծատուրյանն ու 21-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: