Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից  բացահայտվել  է 38-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 20, յուրացման 5, խարդախության 10, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: