Կատալոնացիների կեսից ավելին անհրաժեշտ են համարում Իսպանիայից ինքնավար մարզի անկախանալու մասին հանրաքվե անցկացնելը, որը երկրի կենտրոնական իշխանություններն ապօրինի են համարում։ Այս մասին են վկայում El Español պարբերականի համար SocioMétrica սոցիալական ծառայության անցկացրած հարցման տվյալները։ 

Պարբերականի տվյալներով՝ հարցվածների 55 տոկոսը կողմ է անկախության հանրաքվեին, որը ինքնավար մարզի իշխանությունները մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին։ 39.8 տոկոսը դեմ է, եւս 5.3 տոկոսը դեռ  չի կողմնորոշվել։

Իսպանիայում ընդհանուր առմամբ հանրաքվեին կողմ է 15.4 տոկոսը, դեմ՝ 70.6 տոկոսը, չի կողմնորոշվել 14 տոկոսը։

Պարբերականը նշում է, որ մյուս հարցումների համաձայն՝ Կատալոնիայում հանրաքվեին ավելի մեծ թվով մարդիկ են աջակցում։ Ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության կատալոնական կենտրոնի՝ հանրաքվեին կողմ է ինքնավար հանրության բնակչության 71 տոկոսը։