Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ գտնվող ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին թույլ չի տվել հանդիպել բուդդա հոգեւորական լամայի եւ յոգայի թերապեւտի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երկուշաբթի դատարանը քննել էր տնային կալանքի բողոքարկման մասին մեղադրյալի փաստաբանի դիմումը։

Դատավոր Նատալյա Բորիսովան ռեժիսորին թույլատրել է 18։00-20։00–ի սահմաններում զբոսնել Խամովնիկի շրջանում։

Մոսկվայի Բասմանի դատարանը օգոստոսի 23-ին «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Սերեբրեննիկովին տնային կալանքի էր դատապարտել խարդախության գործով։ Նրան մեղադրում են 2011-2014 թթ. «Պլատֆորմ» նախագծի իրականացման  համար հատկացված 68 մլն ռուբլին յուրացնելու մեջ։