Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային:

Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: