Իտալացի ամենաշատ որոնվող մաֆիոզի Ռոկկո Մորաբիտոն, որը 23 տարի թաքնվում էր իրավապահ մարմիններից, կալանավորվել է Ուրուգվայում, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունը 50-ամյա Մորաբիտոյին, «Նդրանգետա» հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկին, կալանավորել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի հյուրանոցում։

Ոստիկանության տվյալներով, Մորաբիտոն մինչ այդ ապրում էր Պունտա-դել -Էստե կուրորտային քաղաքում, օգտվելով կեղծ անձնագրից։ Ուրուգվայի իշխանությունները հավաստիացնում են, որ Մորաբիտոն ավելի քան 10 տարի ապրել է Պունտա- դել-Էստեում։

Իտալիայում Մորաբիտոյին մեղադրում են մաֆիոզ խմբավորում ստեղծելու եւ թմրադեղերի մաքսանենգության համար։

Մորաբիտոյին, որը պատասխանատու էր Հարավային Ամերիկայից Իտալիա թմրադեղերի մաքսանենգության համար, անվանում էին «Միլանի կոկաինային թագավոր»։

«Նդրանգետա» խմբավորումը վերահսկում է կոկաինի առեւտրի զգալի մասը։ Ոստիկանության տվյալներով՝ Մորաբիտոն պատասխանատու է Բրազիլիայից Իտալիա մի քանի հարյուր կիլոգրամ կոկաինի մաքսանենգության համար։