Երեւանում սեպտեմբերի 1-ին ԵՊՀ մոտակայքից դասախոսին առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը՝ Մարդուն առեւանգելը:

30-ամյա դասախոսին, նախնական տվյալով, առեւանգել է 26-ամյա մի երիտասարդ հենց ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից, որը Արարատի մարզի բնակիչ է:

Կատարվում է քննություն։