Ազգային Ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 259 հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սոնա Տռուզյանը խոսքով, նախնական տվյալներ կան կասկածյալի ինքնության վերաբերյալ, որոնք ճշտվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացվել Ազգային Ժողովում ռումբի տեղադրման մասին, ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:


























