ԱԺ Ծառուկյան դաշինքը սեպտեմբերի 6-ին ֆրակիցիայի նիստ է հրավիրելու եւ որոշելու, այսպես ասած, աշնանային քաղաքական օրակարգը։ Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը խիստ կասկածելի է։ Մինչդեռ ընտրություններից հետո Ծառուկյանը խոստանում էր ակտիվ լինել։ Խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ 2018-ին վարչապետի թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը եւս չի քննարկվել։
«Մենք այդ հարցը չենք քննարկել, որեւէ բան չեմ կարող ասել։ Քանի որ հարցը չի քննարկվել, չեմ կարող ասել՝ թեկնածու կա, թե ոչ։ Պարզապես կարող եմ ասել, որ մենք որեւէ բան ինքնանպատակ չենք անում, մեր բոլոր քայլերը կլինեն կշռադատված, օբյեկտիվ՝ հաշվի առնելով եւ ժամանակը, եւ հնարավարությունները»,-ասել է նա։




























