Փիսիկը, որը հայտնվել էր Մասաչուսեթսի բանուկ մայրուղում, երթեւեկության դադարեցման պատճառ է դարձել։ Ոստիկանությունը փակել է երթեւեկությունը՝ կենդանուն փրկելու համար։

Իր Facebook-յան էջում ոստիկանությունը հայտնել է, որ փիսիկը որոշել էր թաքնվել Թեդ Ուիլյամսի թունելում՝ Բոսթոնում։

Ոստիկանության նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է փիսիկը քայլում ճանապարհով, երբ կողքով մեքենաներ են սլանում։