Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել  է 18-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 7, խարդախության 3, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ դրամանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության եւ խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: