Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարի-Թաղի 3-րդ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 8.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ.Քոչարի փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 16/Ա հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու եւ տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:


























