Աֆղանստանի իշխանությունները հետաքննում են ուղղաթիռի ու հարսանիքի հյուրերի միջեւ փոխհրաձգության միջադեպը, որի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել եւս 2 մարդ։

Միջադեպը տեղի էր ունեցել Քաբուլի սահմաններից դուրս՝ Գարբախ շրջանում։ Դեռ հայտնի չէ, արդյոք զոհվածները հարսանիքի հյուրերից են եղել։

Աֆղանստանի պաշտոնյաների խոսքով՝ ուղղաթիռը պատկանում էր ՆԱՏՕ-ի կոալիցիային , սակայն կոալիցիայի ներկայացուցիչները դեռ չեն հաստատել, որ ամերիկյան ԶՈւ-երի կամ կոալիցիայի ուղղաթիռն առնչություն է ունեցել այդ փոխհրաձգության միջադեպին։