Երկու տարի առաջ Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ավտովթարների թվով։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին  լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի ճանապարհներին թաքնված տեսախցիկների տեղադրումը, որոնք պետք է նպաստեին ավտոպատահարների թվաքանակի կրճատմանը, իրականում հանգեցրեցին որոշ անձանց հարստացմանը, որոնք զբաղվում էին տեսախցիկների տեղադրմամբ։ «Ես նաև կասկածներ ունեմ, որ ոստիկանությունը ինչ-ինչ պատճառներով նվազեցնում է հանրապետությունում ճանապարհային պատահարների թվաքանակը»,- նշեց Հովհաննիսյանը։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց հասարակական կազմակերպության նախագահը, 2016–ի հետ համեմատած՝ նվազել է ճանապարհային պատահարների թվաքանակը, սակայն  նրանց թիվը շարունակում է մեծ մնալ։

 Ճանապարհային պատահարների թվաքանակի նման շոշափելի աճը հանրապետությունում Տիգրան Հովհաննիսյանը կապում է վարորդական իրավունքները կաշառքի միջոցով ձեռք բերելու հետ, որը, ըստ նրա, շատ դժվար է ապացուցել։ «Հայաստանում վարորդական իրավունքների ձեռքբերման գները տարբեր են։ Ամեն ինչ կախված է հանրապետության  տվյալ տարածաշրջանից»։ Փորձագետը նշում է , որ գները տատանվում են 90-150 հազար դրամի սահմաններում, ինչպես նաև ավելացում, որ Հայաստանում վարորդների մեծամասնությունը չի կարողանում կառավարել իրենց տրանսպորտային միջոցները ինչպես հարկն է։