Սեպտեմբերի 5-ին, ժամը 8.15-ին, Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, «HIGER» մակնիշի ավտոբուսի վարորդը Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.20-ին, «Նիսսան Սերենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու եւ 35-ամյա քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի «Հրազդան» Բ/Կ-ի խաչմերուկի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 20/Բ շենքի դիմաց «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























