InterNations միությունը, որն օգնում է ներգաղթյալներին դասավորել իրենց կյանքն օտար երկրում, կազմել է այն երկրների վարկանիշը, որտեղ 2017-ին կյանքի լավագույն որակն է գրանցվել, հայտնում է Gazeta-ն։
Այս տարի վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Բահրեյնը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն ու Մեծ Բրիտանիայում Brexit-ը զգալիորեն անդրադարձել են այդ երկրների վարկանիշի վրա։ ԱՄՆ-ն 43-րդ տեղում է, 17 կետով ցածր, քան անցած տարի, իսկ Մեծ Բրիտանիան 54-րդ տեղում է՝ 21 կետով ցածր, քան անցած տարի։
Ռուսաստանը 50-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում։ Նաեւ ներգաղթյալների համար ամենասիրված վայրերից մեկն է մնում Չինաստանը, որտեղ հարցման մասնակիցների երկու երրորդը գոհ էր իր կարիերայից։ Ընդ որում Չինաստանը 55-րդ տեղն է զբաղեցնում ընդհանուր վարկանիշում՝ կյանքի որակի պատճառով։
Վերջին տեղում է Հունաստանը՝ երկրի տնտեսական խնդիրների պատճառով։
Վարկանիշը կազմվել է 166 ազգության 13 հազար ներգաղթյալների շրջանում իրականացված հարցման արդյունքներով։




























