Երեւանի պետական համալսարանի դասախոսի առեւանգման գործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նա ընդգծեց, որ առեւանգված դասախոսը նույնպես չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում սեպտեմբերի 1-ին ԵՊՀ մոտակայքից առեւանգել էին 30-ամյա կին դասախոսին:  Դասախոսին, նախնական տվյալով, առեւանգել է 26-ամյա մի երիտասարդ հենց ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից, որը Արարատի մարզի բնակիչ է: