Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պետքարտուղարի գործողությունները բացատրվում են նրանով, որ վերջինը «վատ շրջապատ է ընկել»։ Այս մասին Վլադիվոստոկում՝ Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RT-ն։
«Պարոն Թիլերսոնին ժամանակին մենք եւս Բարեկամության շքանշան ենք շնորհել։ Ըստ երեւույթին, նա վատ շրջապատ է ընկել եւ մի փոքր այլ կողմ է ուղղվում։ Բայց հույս ունեմ, որ համագործակցության, բարեկամության եւ փոխգործակցության քամին ի վերջո նրան ճիշտ ուղղությամբ կուղղորդի»,-հայտարարել է Պուտինը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ամերիկյան ExxonMobil ընկերության հետ համագործակցությունը, որը, մինչեւ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելը, ղեկավարում է Թիլերսոնը։ «Չնայած որ նա այնտեղ մեր դիվանագիտական հաստատություններում խուզարկություններ է կազմակերպում, մենք լուծում ենք նախկինում նրա գլխավորած ExxonMobil ընկերության ճգնաժամը», - ընդգծել է Պուտինը։

























