Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի սկզբնամասից բերման է ենթարկվել 32-ամյա Թագուհի Ֆ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: