Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արթուր Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2001թ. փետրվարի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:


























