Կոտայք մարզի Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքների հարակից անտառներում բռնկված հրդեհը քիչ է մնացել հասնի Լոռու մարզ:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 16-ի սահմաններում Ֆիոլետովո գյուղի գյուղապետից Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ  գյուղի հարավային հատվածում այրվում է անտառածածկ  տարածք:  Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝  4 հրշեջով:

Արդեն դեպքի վայրում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքներին հարակից տարածքներու այրվում է մոտ 40 հեկտար խոտատածածկ տարածք: Ժամը 19:17-ից մինչեւ լուսադեմ  իրականացվել է հերթապահություն ու հրդեհաշիջում: Առավոտյան ժամը 4-ի դրությամբ հրդեհը մարվել է: Այրվել է չոր խոտածածկ տարածք: Հրդեհի մուտքը անտառ կանխվել է:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի