Այսօր ՀՀ ԱԻՆ–ը 14 վայրերում հրդեհների մասին մի քանի ահազանգ է ստացել։ Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ԱԻՆ գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։
Նրա հավաստիացմամբ՝ ԱԻՆ–ն ակնթարթորեն արձագանքել է։ «Մենք արձագանքել ենք բոլոր ահազանգերին։ Ջաջուռ գյուղի մոտակայքում այրվում է 5-6 հա տարածք։ Այնտեղ ուղարկվել է 3 բրիգադ՝ 35 փրկարարով։ Բացի այդ, մոտակա զորամասից նրանց են միացել եւս 40 զինծառայող եւ տեղաբնակ։ Հիմա աշխատանքներ են ընթանում Ջաջուռ գյուղի ուղղությամբ կրակի տարածումը կանխելու համար»,– ասել է Գաբրիելյանը։
Ընդ որում, նրա խոսքով, սեպտեմբերի 6-ին հրդեհներ են բռնկվել 28 վայրերում։


























