Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կտրել է ձեռքերի երակները, փակվել է տան մեջ եւ չի պատասխանում դռան եւ հեռախոսազանգերին:
Նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները, հոգեբանը, ինչպես նաեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկները բանակցում են տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ որից հետո դիմել է այդ քայլին:


























