Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17.55-ին, Արցախի փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Անուշ Փ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):