Ռումինիայի եւ Բուլղարիայի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները Սեւ ծովում 217 ներգաղթյալի են բռնել, որոնց կասկածում են անօրինական ճանապարհով Ռումինիա ներթափանցման փորձի մեջ, հայտնում է AP-ը:
Ռումինիայի սահմանապահ ոստիկանությունից հայտնել են, որ իրենք նկատել են զբոսաշրջիկների նավը, որում Իրանից եւ Իրաքից ժամանած 97 ներգաղթյալ է եղել: 40 տղամարդ, 21 կին ու 36 երեխա տեղափոխող նավը տեղափոխել են Մանգալիայի նավահանգիստ:
Ռումինա-բուլղարական համատեղ ջանքերով արգելափակվել է բուլղարական Շաբլա քաղաքի ափերի մոտ հայտնված ձկնորսական նավի տեղաշարժը, որում 120 ներգաղթյալ է եղել: Նավն ուղեւորներով ուղարկել են Թուրքիա:




























