69 տարեկանում մահացել է կոմիքսներ գրող եւ խմբագիր Լեն Ուեյնը: Mashable-ը հայտնում է, որ Ուեյնը մահացել է սեպտեմբերի 11-ին: Մահվան պատճառը չի հրապարակվում:
Ուեյնը նկարիչ Դեյվ Քոքրամի հետ 1975 թվականին աշխատել է «Իքս մարդիկ» կոմիքսների սերիայի վերաթողարկման վրա: Նրանք սուպերմուտանտների թիմին են ավելացրել այնպիսի հերոսների, ինչպիսին են Ռոսոմահան, Գիշերային Օձը, Սյունը եւ Ամպրոպը: 1980-ական թվականների վերջին Ուեյնը Ալան Մուրի եւ Դեյվ Գիբոնսի «Պահապանները» կոմիքսների սերիայի խմբագիրն էր: Նա նաեւ սցենարներ է գրել «Բեթմենի», «Սուպերմենի», «Կանաչ լապտերի»… թողարկումների համար:




























