Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երեւանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս: