ԵՏՄ–ն սահմանափակում է Հայաստանի ազատությունը բոլոր ուղղություններով։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։
Օրինագիծը քաղաքների ավագանիներից հետ է վերցնում տեղական հանրաքվեներ իրականացնելու իրավունքը։ Դրա համար անհրաժեշտ են լինելու ավագանու անդամների ձայների առնվազն 1/3-ը։ «Այդ սահմանափակումը փորձ է ստիպելու լռել բոլոր նրանց, ովքեր իշխանության շարքերում չեն։ Բազմակարծության դեմ պայքարը գնալով ուժեղանում է այն պահից, ինչ Հայաստանը մտել է ԵՏՄ։ Շուտով դուք կտեսնեք մամուլի աշխատանքը սահմանափակող նման օրինագիծ»,– նշեց Մարուքյանը։




























