Դեմոկրատիայի միջազգային օրը 2007 թվականին հռչակվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից եւ ամեն տարի նշվում է սեպտեմբերի 15-ին: Օրը նվիրված է նոր եւ վերականգնված դեմոկրատիաների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին:
Դեմոկրատիայի միջազգային օրը, որն ամեն տարի նվիրված է որոշակի թեմայի, սովորաբար տարբեր լուսաբանող միջոցառումներ են անցկացվում՝ դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ: Պատրաստվում են դեմոկրատիայի թեմայով տեղեկատվական նյութեր:




























