Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երեւանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը:
«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:




























