Վատիկանի բարձրաստիճան քահանային հետ են կանչել Վաշինգտոնում Սուրբ գահի դեսպանատնից, երբ ամերիկացի դատախազները մանկական պոռնկագրության գործի շրջանակում նրան ցանկացել են մեղադրանք առաջադրել, փոխանցում է AP-ն։

Վատիկանում հրաժարվել են հայտնել դիվանագետի անունը, բայց ասել են, որ ներկայում նա Վատիկանում է, եւ որ տողացի դատախազները սեփական հետաքննությունն են վարում։

ԱՄՆ-ի պետդեպը, քահանայի դիվանագիտական իմունիտետը չեղարկելու խնդրանքով Վատիկանին է դիմել օգոստոսի 21-ին։ Սակայն խնդրանքը մերժվել է։