Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը անկախության հանրաքվեի հարցի շուրջ Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններ չի վարի, քանի որ օրենքը նման բան թույլ չի տալիս։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի մշակույթի նախարար Ինիգո Մենդեզ դե Վիգոն՝ մեկնաբանելով Կատալոնիայի վարչապետի՝ Ռախոյին ուղղված նամակը, որտեղ երկխոսության կոչ է արվում։ Նա նշել է, որ վարչապետը չի կարող «ապօրինին օրինական դարձնել», փոխանցում է AP-ն։

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել հոկտեմբերի 1-ին՝ չնայած իսպանական դատարանների արգելքին եւ Մադրիդի դիմադրությանը։