Բաքվում երիտասարդ կինը մահացել է՝ փրկելով իր երեխային։
Երեխան ձեռքին ավտոբուսից իջնող 29-ամյա Գյունել Ասկերովային հարվածել էր մեկ այլ ավտոբուս։ Գյունելը հասցրել էր երեխային մի կողմ նետել, որպեսզի փրկի նրա կյանքը, սակայն ինքը՝ կինը, դեպքի վայրում մահացել էր։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հայտնում է criminal.az–ը։




























