Լոնդոնի ոստիկանությունը Սուրեյ կոմսության Սանբերի քաղաքի շենքերից մեկի բնակիչներին տարհանել է եւ խուզարկություն է կատարում: Այս մասին Սքոտլենդ Յարդը հայտնել է իր պաշտոնական կայքում:

«Ոստիկանությունը Սուրեյ կոմսության Սանբերի քաղաքի հասցեներից մեկում տարհանում է իրականացրել եւ խուզարկություն է կատարում: Տարհանումը նախազգուշական միջոցառում է Քենթ կոմսությունում՝ Դուվրում, այս առավոտյան տղամարդու կալանավորումից հետո, կապված սեպտեմբերի 16-ին մետրոյի Parsons Green կայարանում ահաբեկչության քննության հետ: Հասցեին մերձակա շենքերի բնակիչները եւս տարհանվել են որպես նախազգուշական միջոցառում»,- նշված է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: