Սկլիֆոսոֆսկու անվան ԳՀԿ–ում դերասան Նիկոլայ Կարաչենցովի հոսպիտալացումը պլանային է, ասել է նրա կինը՝ դերասանուհի Լյուդմիլա Պորգինան։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը։
«Աշնանային ստուգում է, իսկ հետո գարնանայինը կլինի։ Ինչպես միշտ։ Մենք տարին երկու անգամ անալիզներ ենք հանձնում, որպեսզի համոզվենք, որ ամեն բան կարգին է։ Նա իրեն լավ է զգում»,– ասել է Պորգինան։
Դերասանուհին ընդգծել է, որ ամուսինները պատրաստվում են ձմռանը մեկնել Դուբայ, Թուրքիա, Իսպանիա, ուստի պետք է անալիզներ հանձնեն։ «Արդեն մի քանի անգամ գրել են, թե նա ընկել է, ոտքն է կոտրել, անգամ մահացել է։ Իսկ մենք վայելում ենք կյանքը»,– ասել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսոֆսկու անվան ԳՀԿ նյարդավիրաբուժության բաժանմունք։

























